RSS

SidewaysET

 

Image

http://sidewayset.com/

 

Ծովափ, որտեղ կարող եք մոտիկից տեսնել ինքնաթիռներին

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетовПляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетовПляж Махо - рай для любителей самолетов

Пляж Махо - рай для любителей самолетов

 

Ռիո  Դե Ժանեյրոյի ապագա ջրվեժը

Ռիո  Դե Ժանեյրոյի կառավարությունը խոսք է տվել այս ջրվեժը պատրաստել 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի կապակցությամբ, որի բարձրությունը պետք է լինի 105 մետրից ավել: Այն կունենա նաև ներքին վերելակ՝ մարդկանց ամենա վերեւը տեղափոխելու համար:


 

Երազների մասին…

Երազները մարդկային կյանքի ամենախորհրդավոր և ամենազարմանալի երևույթներից են, և պատահական չէ, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտել դրանց բնույթի, իմաստի և նշանակության մասին։ Սակայն քրիստոնյաներիս համար ընդունելի է միմիայն Եկեղեցու սբ հայրերի կարծիքը՝ Ս. Գրքի լույսով առաջնորդված։
Սուրբ Գրքում բազում օրինակներ կան, երբ Աստված երազի կամ հայտնության միջոցով ցուցումներ է տալիս մարդկանց։ Խոսելով երազի մասին՝ Եկեղեցու հայրերն իրենց գրվածքներում բացատրել են, թե ինչպես է մարդ երազ տեսնում, թե ինչ է կատարվում մարդու հետ այդ ժամանակ։ Մանրամասն բացատրում են երազների պատճառները՝ լինեն դրանք Աստծու կողմից տրված հրահանգներ, ցուցումներ, թե ուղղակի մարդկային ենթագիտակցության արտահայտություններ։
Սուրբ Գրիգոր Նյուսացին նշում է, որ երազները լինում են երեք տեսակի.
1. բուսական.
2. զգայական.
3. բանական։
Երազները պատկանում են բուսական հոգու գործունեության ոլորտին։ Բուսական հոգում կամ զգացմունքներում և մտքում տեղի ունեցած երևույթները, եթե դրանք անցել են հիշողությանը, երազում կրկին առաջ են գալիս և կրում խառնիխուռն բնույթ։
Քնի ժամանակ մարդու միտքը (կամ բանական հոգին) և զգայական հոգին իրենց գործունեությունը չեն դադարեցնում, այլ թուլացնում են, այդ պատճառով միտքը երազի ժամանակ պատկերացնում է այն, ինչ իրեն զբաղեցնում է արթնության ժամանակ և հաճախ կարող է նույնիսկ կանխատեսել ապագան։ Այս երևույթը կապվում է հոգու գերբնական բնույթի հետ, թեև այսպիսի երազներն անուղղակի և շատ երկիմաստ բնույթ ունեն։ Օրինակ՝ մատռվակը փարավոնի բաժակի մեջ խաղողի ողկույզ էր ճզմում, իսկ մատակարարը պատկերացնում էր, որ զամբյուղներ է կրում։ Իրականում ով ինչով զբաղվում էր, նույն կերպ էլ իրեն պատկերացնում էր երազի մեջ։

Իր համար սովորական զբաղմունքների պատկերները, որ տպավորվեցին հոգու կանխատեսող ունակության մեջ, առիթ ընծայեցին մտքին այդպիսի մարգարեությամբ կանխագուշակել այն, ինչն իրականացավ իր ժամանակին։
Իսկ եթե սովորական մարդկանց երազներում ինչ-որ մի բանի կանխատեսումն է լինում, ապա դա պետք է վերագրել վերոհիշյալ երևույթին։ Եթե եգիպտական և ասորական թագավորներն էին աստվածային հայտնությամբ երազներում առաջադրվում ապագայի իմացության, ապա դրանում Աստծո առանձնահատուկ նախախնամություն կար, սրբերի ծածկյալ իմաստությունը պիտի բացահայտվեր, որպեսզի առանց ընդհանրական օգուտի չմնար։ Ինչպես պետք է իմացվեր, թե ով է Դանիելը, եթե կախարդներն ու մոգերն անկարող չլինեին բացատրել Նաբուգոդոնոսորի երազները, ինչպե՞ս կփրկվեին եգիպտացիները, եթե երազի մեկնությունը բանտարկված Հովսեփին դուրս չհաներ բանտից։
Դրա համար այս դեպքերում ինչ-որ ուրիշ բան կա, և չի կարելի այդպիսի երազների մասին դատել ըստ սովորական երազների։ Սովորական երազատեսությունն ընդհանուր է բոլորի համար և կայանում է տարբեր տեսակի պատկերացումների մեջ, քանի որ հոգու հիշողության մեջ մնում են ամենօրյա զբաղմունքների արձագանքները, կամ էլ շատ հաճախ երազների որակը համապատասխանում է մարմնի վիճակին։ Օրինակ՝ ծարավողին թվում է, թե ինքն աղբյուրի մոտ է, և քաղցածին թվում է, որ ինքը խրախճանքի մեջ է, և արբունքի մեջ գտնվող երիտասարդը երազը տեսնում է համապատասխան իր կրքի և հասակի։
Գրիգոր Նյուսացին նշում է երազտեսության մեկ այլ պատճառ, որ նա նկատել է՝ խնամելով իր ազգականին։
Ի նպաստ իր դիտարկման՝ նա բերում է նաև բժիշկների կարծիքը և ասում, որ ըստ հիվանդների տարբեր ախտերի՝ տարբեր կարող են լինել երազները։ Օրինակ՝ տարբեր են ստամոքսի հիվանդների երազները, տարբեր են ցնորվածների երազները։ Նա նշում է ևս մեկ պատճառ՝ ըստ մարդու խառնվածքի։
Այլ են քաջ մարդու երազները, և այլ՝ վեհերոտինը, այլ են բղջախոհի երազները, և այլ՝ ողջախոհինը։ Նույնպես և այլ բան է տեսնում առատաձեռն մարդը, և այլ բան՝ ագահը։ Եվ այսպիսի երազները հոգում ձևավորում է ոչ թե միտքը, այլ անգիտակից տրամադրությունը. ինչի մասին որ հոգին սովոր է մտածել արթնության ժամանակ, նույնի պատկերն էլ ձևավորում է երազների մեջ։

  Ըստ սբ Գրիգոր Տաթևացու՝ երազները բաժանվում են չորս տեսակի.
1. բնական.
2. փոփոխական.
3. դիվական.
4. գիտական։
Բնականն անկարգ բուսական բաջաղանք է, երբ մարդ քնած է, զգայականը խափանվում է, և իմացականն անգործ է մնում։
Փոփոխականն այն է, որ տարրերի ավելցուկ է լինում, արտաքին կամ ներքին կերակուրներից և կամ հիվանդություններից։
Դիվականն այն է, որ դևերը մարդկանց ցույց են տալիս չարը կամ բարին և այդպես մարդկանց մոտ պատրանք ստեղծում։
Իսկ չորրորդն աստվածային տեսիլքն է՝ հայտնությունը, որ ցանկանում է մեզ պատրաստել, որպեսզի մարդը չարից բարուն փոխի։
Անարժանները երբեմն տեսիլք են տեսնում արժանավորների պատճառով։ Ինչպես փարավոնը՝
արժանավոր Հովսեփի պատճառով, որ հայտնի լինի և մեծարվի։ Նույնպես և Նաբուգոդոնոսորը երազ տեսավ Դանիելի փառավորման համար, որ երազը մեկնելով՝ հայտնի դառնա, թե աստվածային հոգի կա նրա մեջ։
Սակայն սուրբ հայրերը խստիվ զգուշացնում են բոլոր քրիստոնյաներիս, որ աստվածային հատկությունները տրվում են գրեթե բացառապես սուրբ մարդկանց։ Այնպես որ մենք չպիտի վստահենք մեր երազներին, եթե նույնիսկ դրանք հոգևոր բնույթ կրեն։ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ սատանան էլ կարող է հայտնվել լուսո հրեշտակի կերպով։ Եվ եթե նույնիսկ սատանայից չխաբվելու մտավախությամբ մարդը մերժի ընդունել աստվածային հայտնությունը, ապա դրանով ոչ միայն չի վիրավորի Տիրոջը, այլև մեծապես կուրախացնի Նրան՝ հոգևոր կյանքում ցուցաբերած զգուշավորությամբ։ Եվ առհասարակ, երազներին հավատալու կամ չհավատալու հարցում պետք է հիշել Աստվածաշնչի հետևյալ խրատը. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից»՚:

 

«1 կգ բամբակն է ծանր, թե՞ 1 կգ երկաթը» հարցին տարբեր երկրներում տարբեր ձևով են պատասխանում.

Գերմանիա: Հավասար են:

ԱՄՆ: Հարցնում են մասնագետից ու փաստաբանից, գրում են՝ հավասար են:

Իտալիա: Fantastico, շատ հետաքրքիր հարց էր:

Իսրայել: Իսկ ինչո՞ւ եք հարցնում:

Վրաստան: Շատ գիտեմ, բիջո: Արի այս բաժակով էլ խմենք կիլոգրամի կենացը:

Հայաստան.

1. Գիտենք, բայց չենք ասի:

2. Պեչենին ավելի ծանր է :

3. Իսկ ինչո՞ւ միայն բամբակը, բա բու՞րդը:

4. Ապե, Չակ Նորրիսին ճանաչում ես :

5. Ախպերս, դու Եհովայի վկա չե՞ս, տենց հարցեր մի տուր:

6. Երկիրը երկիրա՞, որ բամբակը 1 կիլո լինի, հաստատ 900 գրամ կկշռեն :

7. Բամբակը խոնավ միջավայրում կարող է ծանրանալ, այնպես որ ձեր հարցը կաղում է :

8. Ուֆֆ, որ սենց հարցեր չեն տալիս :

9. Երկաթը նեռժավեյկայա՞:

 

Կլինիկական մահ

Գերմանացի գիտնական Ալեքսանդր Վուտցլերն առաջ է քաշել միանգամայն նոր ունիկալ վարկած, որը բացատրում է կլինիկական մահ տարած մարդկանց մոտ մութ թունելի վերջում սպիտակ լույսի ի հայտ գալու երեւույթը:


Տեսությունը հիմնված է առնետների վրա արած փորձերի վրա: Այդ կրծողների ուղեղում նրանց մահից հետո հայտնաբերվել է սերոտոնինի մեծ քանակություն: Դա հորմոն է, որը պատասխանատու է մարդու եւ կենդանի օրգանիզմների ամենակարեւոր գործընթացների համար: Դա բթացնում է ցավը, իսկ մարդկանց թույլ է տալիս հաճույք եւ երջանկություն զգալ: Այդ պատճառով էլ սերոտոնինն անվանում է «երջանկության հորմոն»:


Գիտնականը սերոտոնինի վրա է դրել մահվան նախաշեմին ի հայտ եկող տեսիլքի «պատասխանատվությունը»: Միայն թե խոսել այն մասին, որ առնետները զգացմունքներ եւ մահից առաջ տեսիլքներ են ունենում, ճիշտ չի լինի, հաղորդում է Worldru.ru-ն:

 

Մալազիական Կամուրջ

Այս Մալազիական Կամուրջը, իրենից ներկայացնում է հզոր ինժեներական լուծում, հիմնաված ընդամենը մի երկաթե սյան վրա, 87 մետր բարձրությամբ:

Այն կարողանում է իր վրա պահել 8 տարբեր ճանապարհներ նախատեսված ոտքով շրջողների համար: