RSS

Հետաքրքիր օրենքներ :)

20 May

Արեւմտյան Վիրջինիա նահանգում արգելվում է սուլել ջրի տակ: Հետաքրքիր է, այս օրենքի հեղինակները երբեւէ փորձե՞լ են կատարել այդ գործողությունը

Մասաչուսեթս նահանգում չի թույլատրվում քնել առանց լոգանք ընդունելու: Խռմփացնել այս նահանգում կարելի է, եթե ննջասենյակի բոլոր լուսամուտներն ամուր փակված են:

Արիզոնայի ավանակները զրկված են լոգարաններում քնելու հաճույքից: Եթե մարդն այդ նահանգում ջուր է խնդրում, եւ դուք չեք տալիս, կոպտորեն խախտում եք օրենքը: Իսկ եթե ձեզ վրա հարձակվել են, դուք իրավունք ունեք պաշտպանվելու միայն այն տեսակի զենքով, որով սպառնում է հանցագործը:

Ալյասկայի վրայով թռչող ինքնաթիռից արգելվում է դուրս հրել որմզդեղնին: Արջերի վրա կրակել կարելի է , բայց լուսանկարելու նպատակով քնած արջին արթնացնել՝ ոչ

Այովայում միձեռնանի դաշնակահարներին արգելվում է համերգի համար գումար վերցնել: Եվ հանկարծ չփորձեք ձեր սիրելիի հետրոպեից ավելի համբուրվել. կտուգանվեք:

Նեւադայում մինչ օրս գործում է մի օրենք, համաձայն որի՝ դուք կարող եք կախել նրան, ով ձեր տարածքում գնդակահարել է ձեր շանը:

Կենտուկիում չի կարելի երկնագույն ներկել եւ վաճառել հավի, բադի ճտեր, ճագարներ: Սակայն այս օրենքը գործում է միայն, եթե վաճառվող կենդանիների քանակը 6-ից պակաս է: Մեծաքանակ առեւտրի դեպքում, խնդրեմորքան ցանկանում եք ներկեք ու վաճառեք:

Կալիֆոռնիայում առանց վարորդի մեքենան իրավունք չունի զարգացնելու ժամում 60 մղոնից ավելի արագություն: արգելվում է նաեւ կենդանիների վրա կրակել շարժվող ավտոմեքենայից: Միակ բացառությունն արված է կետերի համար. ձեր «Մերսեդեսով»  հանգիստ կարող եք մտնել օվկիանոսը եւ կոտորել կետերին:

Արկանզաս: Այստեղ ոչ միայն այն, որ կարելի է հարվածել սեփական կնոջը, սակայն ամսվա մեջ մի անգամից ոչ ավելի, գործում է նաեւ օրենք, ըստ որի Արկանզաս գետն իրավունք չունի բարձրանալու ավելի, քան Լիթլ Ռոք քաղաքի կամուրջն է: Օրենքը խախտողը կպատժվի անհապաղ:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s