RSS

Facebook

24 May

Քչերը գիտեն Facebook կայքի ստեղծման մասին: Ասեմ, որ դա Մարկ Ցուկերբերգի ձեռքի գործն է….
Մարկը ծագմամբ հրեա է, ծնվել է 1984 թվականին: Սովորում էր Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում:
2003թ. հոկտեմբերի 28-ն Մարկը վիճեց ընկերուհու հետ, ապա վերադարձավ իր սենյակ և հարբած վիճակում ստեղծեց Facemash կայքը, որում տեղադրեց Հարվարդի համալսարանի բոլոր ուսանողուհիների նկարները: Ծրագիրը նախատեսված էր զույգ նկարներից լավագույնը ընտրելու համար: Որպիսզի հասնի իր նպատակին Մարկը ջարդեց Հարվարդի համակարգչային ցանցը և այնտեղից բեռնեց բոլոր նկարները, ինչի համար ցանցի ադմինիստրացիայի կողմից մեղադրվեց հեղինակային իրավունքների խախտման համար: Սակայն մեղադրանքները շուտով հանվեցին: Կայքի դիտումների քանակ մի քանի ժամում հասավ 22000-ի: Այս դեպքից հետո համալսարանի բոլոր ուսանողուհիները ատում էին Մարկին:
Իմանալով Մարկի և նրա ստեղծած կայքի մասին ` Հարվարդի բարձր կուրսեցներ` երկվորյակ եղբայրներ Կեմերոն և Թայլեր Ուինկվոսներ և Դիվյա Նարենդրան դիմում են Մարկին նրա օգնությամբ իրենց մտահաղացումը իրագործելու համար: Մտահաղացման էությունը կայանում էր նրանում, որ Հարվարդի ուսանողներ համար ստեղծվեր մի այնպիսի կայք, որտեղ ուսանողները կարողնակային միմյանց հետ շփվել օնլայն ռեժիմով: Կայքը պետք է ունենար HarvardConnection.com անվանումը: Մարկին դուր եկավ մտահաղացումը: Նա վերադարձավ իր սենյակ և իր ընկերոջ Էդուարդո Սավերինի հետ մտածեց մեկ այլ մեծամասշտաբ ծրագիր, որը կլիներ ոչ միայն Հարվարդի ուսանողների համար: Դրա համար միջոցներ էին անհրաժեշտ և Էդուրադոն համաձայնվեց ֆինանսավորել մտահաղացումը: մի քանի օր շարունակ խուսափելով Կեմերոն և Թայլեր Ուինկվոսներից և Դիվյա Նարենդրաից Մարկը իր ընկերներ Էդուրդո Սավերինի,Դասթին Մոսկովիցի, Էնդրկու Մաք-Կոլլումի և Քրիս Հյուզի հետ միասին ստեղծեց thefacebook.com կայքը որի օրիգինալ անվանումն է “The Photo Address Book” :
Կայքի գործադրման հենց առաջին օրը կայքի այցելություննըեր գերազանցեցին սպասումները: Մի քանի օր հետո Մարկը և նրա ընկերները Հարվարդի ամենահայտնի ուսանողներն էին: Հարվարդի ամեն անկյունում լսվում էր հետևյալ արտահայտությունը- ԱՎԵԼԱՑՐՈՒ ԻՆՁ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՄԵՋ:
Մի քանի օր անց Կեմերոն և Թայլեր Ուինկվոսները և Դիվյա Նարենդրան մեղադրեցին Մարկին մտահաղացման գողության մեջ…
Շուտով thefacebook.com կայքը հասանելի էր ԱՄՆ-ի մի շարք համալսարանների համար:
thefacebook-ը շուտով վերանվանվեց facebook Napster կայքի հեղինակ Շոն Փարկերի խորհուրդով:
2009 թվականին facebook դիտումները մի քանի անգամ ավելի շատ էին, քան Google-ինը:
2010 թվականին Մարկ Ցուկերբերգը համարվեց տարվա մարդը:

http://www.facebook.com/

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s