Կախվա՞ծ է արդյոք տրամադրությունը գույներից
Հավանաբար շատերդ լսած կլինեք նմանօրինակ արտահայտություններ. “Նայել վարդագույն ակնոցներով” կամ “Նրա աչքին ամեն ինչ սև սպիտակ է երևում”: Դա ընդհանրապես չի նշանակում, որ մարդիկ, ովքեր թեթև են վերաբերվում կյանքին իսկապես վարդագույն ակնոցներով են նայում, իսկ մռայլ մարդկանց մոտ աչքերը հատուկ ձևով է կառուցված: Այս արտահայտությունները ավելի ճիշտ խոսում են այն մասին,որ տրամադրությունը և գույները կապված են միմյանց հետ:
Պարզվում է ,որ դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ գույնը մոգական ուժ ունի: Այդ ժամանակվանից գիտնականները բազում “մոգական” փորձեր են արել, որոնք հաստատել են այդ երկուսի կապը փաստերով `այն որ գույնը ազդում է մարդու տրամադրության վրա, ավելին, զգացմունքների և անգամ մտքերի վրա:
Ամեն գույն մարդու ուղեղում որոշակի ռեակցիա է առաջացնում.երկնագույնը մարդու վրա շատ դրական է ազդում և նրան հանգստի և բավարարվածության զգացողություն է տալիս: Մուգ երկնագույնը ` անվտանգաության զգացողություն: Նման ռեակցիա է առաջացնում նաև կանաչավուն երկնագույնը:
Եթե մարդը շատ լարված է և նույնիսկ ագրեսիվ է տրամադրված`բավական է նրան տեղավորել վարդագույն պաստառներով սենյակում և նա մի անգամից հանգստանում է, նույնիսկ քնում: Նշվում է,որ այդ փորձերի ժամանակ, ում վրա որ ազդել են վարդագույն գույնով նկատվել է նաև մկանային թուլացում: Սակայն,բավական է փոխել գույնը երկնագույնով և այդ թուլուցյունը միանգամից կորում է: Հետևաբար գույնը ոչ միայն տրամադրության վրա է ազդում այլ նաև ամբողջ մարդու օրգանիզմի վրա:
Փորձարկելով գունային խաղը կենդանիների վրա `նկատվել է ազդեցություն նրանց ընդհանուր չափսերի վրա,ազդեցություն անգամ բնութագրական գծերի վրա: Օր.` կանաչ գույնի տակ մեծացած մկները ավելի պասիվ էին,քան կարմիրի տակ մեծացածները:
Ամեն մարդ ունի իրեն հարազատ գույները և իմանալով արդեն այս մասին պետք է շատ ուշադիր լինել հագուստի գույների և նամանավանդ տան ներքին գույների ընտրության հարցում :