RSS

11 Jun

Ծովի ձայնը կարող է սպանել է մարդկանց

https://i1.wp.com/www.stihi.ru/pics/2010/05/30/5544.jpg

Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած` ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, կամ բացառձակ ոչ մեկ չի եղել նավի վրա և հապճեպ փախուստի վառ նշաններով։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։

1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր՝ մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորը իրենց տեղում։

1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։

Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջաննում է միայն բացահայտվել դրա պատճառը:

1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված Ծովի ձայնը գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ։

15-20 Հերց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ 7 Հց-ի դեպքում և ավելի ցածր, որոշ պայմանների դեպքում մարդիկ մահանում են։ Նրանց սպանում է ձայնը։

Ում հետաքրքիր է իմանալ՝

20 – 30 Hz- գլխի ռեզոնանս
40 – 100 Hz-աչքերի ռեզոնանս
0.5 – 13 Hz -շնչառական ապարատի ռեզոնանս
4 – 6 Hz-սրտի ռեզոնանս
2 – 3 Hz- ստամոքսի ռեզոնանս
2 – 4 Hz – հաստ աղիքի ռեզոնանս
6 – 8 Hz- երիկամների ռեզոնանս
2 – 5 Hz -ձեռքերի ռեզոնանս

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s