RSS

18 Jun

Ինչքա՞ն է կշռում մարդկային հոգին

Առօրյա խոսակցություններում հաճախ են անդրադառնում մարդկային հոգուն, ասելով, օրինակ, թե այնինչը «հոգի մարդ է», այնինչը «հոգի չունի», կամ «հոգիս տխուր է» և այլն, բայց հոգին ինչ-որ վերացական, անիմանալի, անտեսանելի ու անկշռելի բան է…

Իսկ գիտնականների համա՞ր…

Ինչպես հավատալիքներն են ասում, մահվան պահին հոգին լքում է մարմինը: Եթե այդպես է, խորհել են ամերիկյան հետազոտողները, հնարավոր չ՞է, արդյոք, կշռել մարդկային հոգին:

Խորհել և իրագործել են:

Նրանք ստեղծել են կշռող մի սարք, ընդ որում հաշվի են առել բժշկությանը հայտնի այն բոլոր փոփոխությունները, որ կրում է մերնող մարմնի կշիռը: Այդ կշեռքով նրանք բազում փորձեր են կատարել: Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները: Նրանք ենթադրում էին, թե հոգին կարող է առավելագույնս գրամի մեկ հազարերորդական կշիռն ունենալ, բայց պարզվեց, որ մարդկային հոգու կշիռը 2,5-ից 6,5 գրամ է:

Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվեց հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ- որ բան, որ ձվաձև է: Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, այնպես որ ո՞վ գիտե…

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s