RSS

27 Jun

                           ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆՆ ԷՐ…

Վաստակաշատ գողի համբավ ունեցող մի մարդ կար, որի վրա միայն կասկածներ ունեին քաղաքի բնակիչները, առանց նրան գողության ժամանակ բռնելու: Այնքան վարպետությամբ և այնպիսի ժամերի էր կարողանում բացել մեծահարուստ վաճառականների խանութները, որ ոչ ոք չէր տեսնում: Ու այսպես, նա թաքնված էր մնում իր կործանարար արարքների ետևում: Մի անգամ դարձյալ գնաց քաղաքի գոհարավաճառի փակ խանութ, որպեսզի իր պատրաստած գործիքներով խանութի փականները բացի: Ըստ իր սովորության իր խորաթափանց աչքերով նա աջ ու ձախ նայեց և երբ տեսավ, որ պահը ապահով է իր նպատակն իրագործելու համար սկսավ իր աշխատանքը: Սակայն հանկարծ մանկան ձայն լսեց, որն ասում էր. -Բայց վեր չնայեցիր,,, Ցնցվելով այդ մանկան ձայնից, գիշերվա խոր լռության մեջ փախուստի դիմելուց առաջ վեր նայեց, տեսնելու համար թե, որ պատուհանից էր իրեն տեսել այդ մանուկը: Բայց զարմացավ, երբ տեսավ, որ բոլոր պատուհաններն իրենց արտաքին փեղկերով փակ էին: Եվ ձայնը կրկնվեց,,, Այն ժամանակ գողը զգաց, որ այդ մանկական ձայնը վերի պատուհաններից չէր, այլ իր ներսից էր` խղճից: Այո խղճի ձայնը վերից է գալիս, որովհետև ըստ ոմանց այն Աստծու ձայնն է մեր մեջ:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s