RSS

06 Jul

Մարիխուանա( լեգենդ )

Հնդկական կանեփից ստացվող թմրանյութի` մարիխուանայի անունը գիտական բացատրություն չունի: Համաձայն լատինամերիկյան մի լեգենդի, մարիխուանան առաջին անգամ պատրաստվել է այդ երկրամասի երկրներից մեկի մի փոքրիկ բնակավայրում: Ըստ այդ ավանդապատումի, այդտեղ ապրում էր մի սիրահար զույգ, որոնց սերը հիացմունք էր առաջացրել ժողովրդի մեջ: Աղջկա անունը Մարիա էր, տղայինը` Խուան: Օրերից մի օր Մարիան ծանր հիվանդանում է: Նրանք դիմում են տարբեր բժիշկների, բայց ապարդյուն, հիվանդությունն անբուժելի էր, և աղջիկը շուտով մահանում է: Խուանն ընկնում է ծանր հոգեկան ապրումների մեջ: Բոլորը կարծում են, թե նա չի դիմանա այդ ծանր կորստին և շուտով կմահանա: Սակայն մի օր Խուանին մի տեսիլք է հայտնվում ու ասում. <<Առավոտյան իջիր բացատ, հավաքիր կանեփի սերմնափոշին ու ծխիր, և դու կտեսնես Մարիային>>:

Տղան այդպես էլ անում է: Նա ամեն օր իջնում է բացատ, հավաքում կանեփի սերմնափոշին ու ծխելով`տեսնում Մարիայի տեսիլքը: Բայց կարճ ժամանակ անց, խաթարելով առողջությունը, մահանում Է նաև Խուանը:

https://i2.wp.com/musicslave.blog.bg/photos/29951/original/HEMP_NOT_CANNABIS.jpg

Հետագայում տեղացիներն այդ թմրանյութը կոչում են տղայի և աղջկա անունով` Մարիխուանա:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s