RSS

09 Jul

Պիզայի աշտարակը

Իտալիայի ամենահայտնի ճարտարապետների կարծիքով՝ Պիզայի աշտարակն անվտանգ է և ապահով. այն այլևս չի շարժվում և հաստատուն կմնա առնվազն 300 տարի։ Աշտարակի վերականգման ծախսերը կազմել են 40 միլիոն դոլար։

Պիզայի աշտարակի կայունացման աշխատանքները տևել են ավելի քան 10 տարի և ավարտվել 2001թ.։ Աշխատանքների նախնական փուլում երկրաբաններին հաջողվել է կառույցի թեք հատվածից դուրս բերել 70 տոննա հող, այնուհետև կառույցն ամրացվել է ճոպաններով։

Ճարտարապետներին հաջողվել է հետզհետե հավասարակշռել կառույցը, և ինչպես ցույց են տվել հողի մեջ ներկառուցված ցուցիչները, յոթ տարում աշտարակը 48 սմ-ով ուղղվել է: Սակայն Պիզայի իշխանություններն ամենևին էլ չէին ցանկանում ուղղահայաց դարձնել աշտարակը։ Ամեն դեպքում, ըստ քաղաքական գործիչների, Պիզայի աշտարակը չէր դառնա պատմության մասնիկը, եթե չլիներ թեքությունը:

800 տարվա անկումը

Ներկայումս աշտարակի կորության անկյունը նույնն է, ինչ 1700թ.։ Նախագծի մասնագետ և ղեկավար Միկելե Յամիոլովսկին նշել է, որ աշտարակը դեռ երեք դար կգտնվի նույն անկյան տակ։

Պիզայի յոթհարկանի աշտարակը կառուցվել է 12-14-րդ դդ. անկայուն հողատարածքի վրա՝ սկսելով թեքվել նույնիսկ շինարարության ժամանակ:

Միջնադարյան շինարարները և գծագրողները փորձել են ուղղել կառույցը՝ օգտագործելով սեղանաձև քարեր, ինչը թույլ է տվել մի փոքր կայունացնել աշտարակը։ Այնուամենայնիվ, հաջորդ ութ դարերի ընթացքում աշտարակը շարունակում էր թեքվել։

Արդեն 1990թ. այցելուները չէին կարողանում հիանալ Պիզայի աշտարակով. ղեկավարության կարծիքով՝ այն վտանգում էր վերջիններիս կյանքը։ Գծագրողները և ճարտարապետները շարունակ զգուշացնում էին, որ աշտարակն ամեն վայրկյան կարող է փլուզվել։

2001թ. ճարտարապետական աշխատանքների ավարտից հետո աշտարակը կրկին բաց էր այցելուների համար։ Իտալիայի «մարգարիտը» անվտանգ է, սակայն ճարտարապետների հաջողության և ջանքների շնորհիվ այն զրկվել է աշխարհի ամենաերերուն ճարտարապետական կառույցի կոչումից։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s