RSS

13 Jul

Հոտավետ  նամակներ…

https://i2.wp.com/www.heathscomprepair.com/images/sick%20computer.JPG

Գարշահոտ կամ հաճելի բուրմունքով էլեկտրոնային նամակներն արդեն իրականություն են: Շուտով համացանցից օգտվողները կարող են իրենց նամակներին նկարներից, տեսահոլովակներից, երգերից բացի կցել ամենաիրական բույրեր: Մի ժամանակ ընդունված սովորություն էր նամակները օծել զանազան բույրերով, հասցեատիրոջ վրա լավ տպավորություն թողնելու համար: Այս նորարարությունը, որն ավանդույթը վերականգնելու փորձ է, հեղինակել են բրիտանական Telewest Broadnand ընկերության մասնագետները իրենց ամերիկյան գործընկերների հետ համատեղ: Սարքը, կոդավորելով համակարգչի համապատասխան ազդանշանները, տարածում է ավելի քան քսան տեսակի ամենատարածված բույրերը, որոնց զուգակցումը կարող է առաջացնել եւս վաթսուն բուրմունք: Նախատեսվում է դրանց քանակությունը հասցնել 2000-ի: Գաղափարի հեղինակները հավատացած են, որ նորույթը մեծ հաջողություն եւ լայն տարածում է ունենալու, քանի որ բույրերի ընտրության տատանումը խիստ տարբեր է՝ անուշահոտ վարդից մինչեւ ծովեզերքի զովություն, խորովածի հոտից՝ օծանելիք, իսկ եթե նամակի հասցեատերն այնքան էլ հաճելի մարդ չէ, ապա կարելի է ուղարկել նաեւ տհաճ հոտեր՝ գարշահոտություն՝ իր ամենատարբեր դրսեւորումներով: Հեղինակի կարծիքով՝ այս յուրօրինակ տեխնոլոգիան «կմարդկայնացնի» կիբեռնետիկական տարածությունը. չէ որ հոտառությունը ուղղակիորեն կապված է հուզականության հետ: Բույրերը կարող են զարթեցնել թաքնված զգացմունքները: Բացի դրական հույզերից՝ հոտավետ էլեկտրոնային նամակները կարող են զգալի եկամուտ բերել. գյուտով արդեն հետաքրքրվում են մթերք, օծանելիք վաճառողները: Էլեկտրոնային փոստը բուրումնավետ դարձնելը կարժենա 300 դոլար:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s