RSS

15 Jul

https://i2.wp.com/willows-dream.narod.ru/images/smajlik.gif«Ամենահզոր» գողերըhttps://i2.wp.com/willows-dream.narod.ru/images/smajlik.gif

https://i0.wp.com/vladnews.ru/uploads/akimov/140411/kraza.jpg

Ամենազավեշտալին է ԱՄՆ-ի Թենեսի նահանգի բանկի «հրաշալի պլանավորված» կողոպուտը: Բոլոր ներկաներին պառկեցնելով հատակին եւ ներկայացնելով պահանջները, գողը նկատեց, որ բանկը այդ շենքից տեղափոխվել է, եւ այժմ այդտեղ անասնաբուժարան է…

Փորձելով կանխիկ գումարի վերածել «Ճանապարհային ճեպընթաց» ընկերության անունով դուրս գրված չեկը՝ կողոպտիչը ներկայացրեց կեղծ անձնագիր, որտեղ «անուն» տողում գրված էր «Ճանապարհային», իսկ «ազգանուն» տողում՝ «Ճեպընթաց»: Նրան ձերբակալեցին փաստաթղթեր կեղծելու համար:

Իսկ մեկ այլ կողոպտիչ գանձապահին մեկնած թղթին սխալմամբ գրել էր «100 դոլար»: Եւ այն փաստարկները, թե մոռացել է ավելացնել զրոները, գանձապահի վրա ազդեցություն չունեցան:

Մեկ այլ կողոպտիչ, մոտենալով գանձապահին, նրան մեկնեց թղթի մի կտոր, որի վրա գրված էր պահանջը՝ 19 մրիլիոն դոլար: Ոստիկանությունը ժամանեց այն պահին, երբ «բանակցող կողմերը» փորձում էին պարզել, թե ինչ նկատի ուներ կողոպտիչը՝ միլիոննե՞ր, տրիլիոննե՞ր, թե՞ միլիարդներ: Գողն այնքան էր տարվել վեճով, որ ոստիկաններին չէր նկատել:

Այս մեկն էլ պահանջները գրել էր սեփական տան վարձի անդորրագրի մյուս երեսին: Բնականաբար այնտեղ նշված էին ինչպես նրա անունը, այնպես էլ հասցեն:

Մեկ այլ գող այն պահին, երբ գանձապահը սկսեց իր տված պայուսակում դասավորել փողերի կապոցները, հանկարծ դուրս եկավ բանկի սրահից: Հետագայում ոստիկաններին նա բացատրեց, որ այդ պահին շատ է ցանկացել ծխել, իսկ սրահում կախված է եղել «Ծխելն արգելվում է» ցուցանակը:

Երբեմն գանձապահները վախենում են գրպանում տնկած ցուցամատից, որն ատրճանակ է հիշեցնում: Սակայն պետք չէ մոռանալ այդ «զենքը» թաքցնել գրպանում, այլապես գանձապահի վրա այն ոչ մի ազդեցություն չի ունենա, ինչպես դա մի անգամ եղավ ԱՄՆ-ում:

Վերջերս էլ արգենտինացի մի գող թռցրել էր մեկի բջջային հեռախոսը եւ դրանով սկսել էր լուսանկարել իրեն եւ իր ընկերներին: Եւ ինչ. պարզվում է՝ հեռախոսի տերը օգտագործել էր այդ սարքի հնարավորությունը, եւ դրանով արված ամեն մի նոր լուսանկար անմիջապես հայտնվում էր իր անձնական կայքում: բնականաբար, իր կայքում տեսնելով անծանոթ պատկերներ, հեռախոսի տերը դիմել էր իրավապահներին եւ գողը ձերբակալվել էր..

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s