RSS

21 Jul

https://i0.wp.com/www.herpes.ru/hudo/sp/fobia.gif

Աշխարհում 10 միլիոն մարդ տառապում է ամենատարբեր ֆոբիաներից (բնազդական վախ, տագնապ): Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, այսպիսին է հոգեկան առողջության պահպանման Mind բարեգործական կազմակերպության գնահատականը: Հարկ է նկատլ, որ այս թիվն ամբողջական չէ, քանի որ ֆոբիաներից տառապողներից շատերը վախենում են դիմել առողջապահական հիմնարկներ ու համապատասխան հաստատություններ` անհրաժեշտ հոգեբանական օգնություն ստանալու նպատակով: Բժիշկները ֆոբիա են կոչում «մշտական, ծայրահեղ ուժեղ կամ իռացիոնալ վախը կենդանուց, առարկայից, վայրից կամ իրավիճակից», որոնք, որպես կանոն որևէ անհանգստություն չեն պատճառում մարդկանց մեծամասնությանը:

Վախը հաճախ ի հայտ է գալիս դեռահասության վերջին շրջանում կամ հասունության սկզբին, երբեմն որպես որևէ տագնապահարույց իրադարձության ռեակցիա: Ֆոբիաները կարող են բազմաթիվ ու բազմազան լինել, սկսած, օրինակ, բոլշևիկների հանդեպ ունեցած վախից մինչև ամենասովորական խուտուտի սարսափը:

Վախը հատուկ է մարդուն, և շատերը, այս կամ այն առարկայի կամ երևույթի հանդեպ բնական վախ ունենալով հանդերձ, շարունակում են ապրել բանականոն կյանքով, եթե դրանց չեն հանդիպում կամ գտնվում են անվտանգ տարածության վրա, իսկ ֆոբիաներով տառապողների համար, անկախ ամեն ինչից, բնականոն կյանքով ապրելն ուղղակի անհնարին է:

Ֆոբիաների պարզ տեսակները կապված են յուրօրինակ օբյեկտների, երևույթների կամ իրավիճակների հետ: Նման «օբյեկտներից» ամենատարածվածն են միջատները, առնետները, մանրէները, բարձրությունը կամ, ասենք, ավիաթռիչքները:

Ֆոբիաների բարդ տեսակները, ինչպիսիք են, օրինակ, փակ տարածության վախը, կարող են կապված լինել որոշակի հարակից տագնապների հետ:

«Տարօրինակ կլիներ,- ասում է Բրիտանիայի ֆոբիաների ազգային ընկերության ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Էդելմանը,- եթե մարդն ընդհանրապես վախ չունենար, սակայն կա մարդկանց մի խումբ, որը տառապում է կյանքի բնականոն հունը փոխող հիվանդագին վախով»:

Գիտնականի կարծիքվ տարօրինակ կարող է դիտվել խուտուտի ֆոբիան. տարօրինակ է մարդը, որը ուշագնաց է լինում խուտուտից, բայց և կարելի է հասկանալ նրան, եթե պարզենք, որ մանկուց տհաճություն է զգացել խուտուտից, խուսափել է դրանից ու պարբերաբար ենթարկվել այդ «խոշտանգմանը»:

Էդելմանը ասում է, որ իր պրակտիկայում հանդիպել է մարդկանց, որոնք վախենում են ծաղրածուներից ու սարսափում ձեռքը… փուչիկ վերցնելուց:

Ֆոբիաների զարգացման մեխանիզմների տեսություններից մեկն այն է, որ մարդը ծննդյան օրից «ծրագրավորված» է կենսաբանական վախով` որոշակի իրերի ու երևույթների հանդեպ, վախ, որը, ասենք` նախամարդու կյանքում տրամաբանական հիմք ունենալով (վախ մթությունից կամ կենդանիներից)` ժամանակակից մարդու ներաշխարհում վերածվում է ֆոբիայի:

Աշխարհում ամենատարօրինակ ֆոբիաներից է երկար բառերի ֆոբիան (գիպոմոնստրեսկուիպեդալոֆոբիա), որը հիվանդի մոտ կարող է սրտխառնոց, շնչարգելությւոն, սրտազարկի արագացում առաջացնել: Պակաս տարօրինակ չեն «մեծ խլուրդի» և հավի ճուտիկների ֆոբիան:

Լուտրաֆոբիայով տառապողները վախենում են ջրասամույրներից, գլոբոֆոբիայով տառապողները` օդապարիկից ու փուչիկներից, իսկ պտերնոֆոբիան արդեն մեզ հայտնի խուտուտի սարսափն է:

Զոքանչից ունեցած վախը կոչվում է պենտերաֆոբիա, իսկ Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի հանդեպ վախը` գենուֆոբիա: Հանուն արդարության պետք է ասել, որ աշխարհում վախենում են ոչ միայն ֆրանսիական, այլև դանիական, գերմանական, չինական մշակույթներից, և այդ վախերից յուրաքանչյուրն ունի իր գիտական անվանումը:

Արիֆմոֆոբիան թվերի վախն է, մակրոֆոբիան` տևական սպասման: Ֆիլոֆոբները` վախենում են սիրահարվելուց, իսկ պանոֆոբները` ընդհանրապես ամեն ինչից: Փաստորեն, մեզ ամենուրեք շրջապատում են սարսափները: Օրինակ, կալիգենեֆոբիայով տառապողները սարսափում են գեղեցիկ կանանցից, իսկ տոկոֆոբիան ծննդաբերության վախն է:

Մասնագետների կարծիքով, այս ֆոբիաների մեծ մասը եզակի է հանդիպում պրակտիկայում, իրականում ամենից շատ տարածված են հիվանդության 15 ամենահայտնի տարատեսակները, որոնք առաջին հայացքից պարզունակ ու անլուրջ թվալով հանդերձ` իրականում դժվար հաղթահարելի, առավել հաճախ` պարզապես անբուժելի հիվանդությւոններ են:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s